Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ակնկալվում է պալիատիվ ծառայության զարգացում

ՀՀ ԱՆ. Ակնկալվում է պալիատիվ ծառայության զարգացում

Պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության ծառայությունը առողջապահության համակարգի գործունեության նոր` մարդասիրական ուղղություններից մեկն է և ունի սոցիալական կարևորություն։

Ինչպես աշխարհում, այնպես էլ` Հայաստանում, այդ ծառայության անհրաժեշտությունը պայմանավորված է 21-րդ դարի սկիզբին ոչ վարակիչ հիվանդություններով և քաղցկեղով հիվանդացության անբարենպաստ միտումներով, բնակչության ծերացման աճով։

Հայաստանի առողջապահական համակարգի տարբեր մակարդակներում պալիատիվ բժշկական օգնությունը և սպասարկումը գնահատելու և ներդնելու նպատակով վերջին երեք տարվա ընթացքում հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվել է ուսումնասիրություն։ Բազմաթիվ համաժողովների և հանդիպումների ընթացքում քննարկվել է պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման առկա ծառայությունների վիճակը և խնդրի կարևորությունը: Միաժամանակ ուսումնասիրվել է պալիատիվ բժշկական ներդրման միջազգային փորձը:

Ըստ վիճակագրական վերլուծության տվյալների` Հայասատանի Հանրապետությունում օրական շուրջ 3000 հիվանդ կարիք ունի պալիատիվ բժշկական օգնության ծառայությունների:

Հաշռվի առնելով կարիքները` մշակվել է Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման զարգացման ռազմավարություն և միջոցառումների ծրագիր, որն այսօր արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը։

Ռազմավարության ներդրման հիմնական նպատակը հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների համակարգված և ամբողջական մատուցման շնորհիվ անբուժելի, արագ զարգացող և հիվանդության վերջնական փուլում գտնվող հիվանդություններով տառապող անձանց կյանքի որակի բարելավման հնարավորության ստեղծումն է, հոգեբանական, սոցիալական և հոգևոր աջակցության ցուցաբերումը: Արդյունքում ակնկալվում է պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման զարգացում, բնակչությանը մատուցվող պալիատիվ ծառայությունների մատչելիության, հասանելիության, որակի և արդյունավետության բարձրացում:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ